«Պարո’ն Աղազարյան, իմպիչմենտին միանու՞մ եք», «Մենք ընդունել ենք Մալյանի առաջարկը»

15/05/2025 Քաղաքական

Խորհրդարանում լրագրողների այն հարցին, թե արդյոք միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ ընդունել է Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի առաջարկությունը և զբաղվում են դրանով։

Ղազարյանն իր հերթին նշեց, որ նախաձեռնությունից հետո առանձին հանդիպում չի եղել, սակայն իրենք ոչ թե միացել են, այլ գաղափարը համարում են ընդունելի և որպես պատգամավոր պատրաստվում են նախաձեռնություն իրականացնել, ինչը գովելի է, ընդգծեց Ղազարյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արթուն ենք» քաղաքացիական շարժման ներկայացուցիչներ Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանը հանդես են եկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ և նամակներ հանձնել ԱԺ պատգամավորներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ