Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է ատոմային էներգաբլոկների լայն տեսականի․ դեսպան

14/05/2025 Քաղաքական

Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է ատոմային էներգաբլոկների լայն տեսականի՝ մեծ ռեակտորներից մինչև ցածր հզորության մոդուլներ, չորեքշաբթի օրը Հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Դուք հիշատակեցիք նոր ատոմյաին էներգաբլոկների կառուցման հարցը։ Որքանով ես գիտեմ, ռուսական կողմից առաջարկներ կան ամբողջ տեսականու համար։ Եվ՛ մեծ ռեակտորի համար՝ մանրամասն հիմնավորմամբ և տեխնիկատնտեսական նկատառումներով, և՛ ցածր հզորության մոդուլների համար։ Եվ կարիք չկա նշելու, որ «Ռոսատոմը» այստեղ ունի եզակի իրավասություն։ Կա լողացող կայան, որն արդեն գործում է», – ասել է Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով՝ ավելի համապարփակ առաջարկ կլինի, եթե հայկական կողմը ընդունի բարձր հզորության բլոկի առաջարկը։ «Ինչպես գիտեք, մենք պատրաստ ենք տարբեր տարբերակների՝ համաձայն հայկական կողմի ընտրության։ Եվ այստեղ հարցեր չկան», – նշել է Կոպիրկինը։

–00—ՅՄ