Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

14/05/2025 Քաղաքական

Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են միանալ Աբրահամի խաղաղության համաձայնագրերին։ Այս մասին Breitbart News-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ հավելելով, որ երկու երկրների միջև հակամարտությունների կարգավորմանը շատ մոտ են։

«Կարծում եմ՝ շուտով կտեսնենք Լիբանանում և, նույնիսկ, Սիրիայում իրավիճակի կարգավորում։ Նրանց կողմից դրական արձագանք է եղել։ Դա կարող է տեղի ունենալ նաև Լիբիայի հետ։ Խոսքը Աբրահամի խաղաղության համաձայնագրերին երկրների միանալու մասին է։ Դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ, կարծում ենք, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական կարգավորմանը, երկուսն էլ կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին:

Այնպես որ, սա հսկայական նախաձեռնություն է նախագահի կողմից։ Նա հավատում է դրան: Այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է նա։

–00—ՅՄ