Ֆրանսիայում ՀՀ դեսպանը աշխարհաքաղաքական հարցերի շուրջ քննարկում է ունեցել
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Մայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահ Թիերի դը Մոնբրիալին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները բովանդակալից քննարկումներ են ունեցել աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև՝ ապագա համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ։
Տեղեկատվություն․ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը հիմնադրվել է 1979թ․ Թիերի դը Մոնբրիալի կողմից։ Միջազգային խնդիրների և գլոբալ կառավարման վերլուծության ամենազդեցիկ ինստիտուտն է Ֆրանսիայում, տարիներ շարունակ ոլորտային տարբեր զեկույցներում ներառվում է աշխարհի ամենաազդեցիկ ուղեղային կենտրոնների հնգյակում:
–00—ՍՊ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ԱՄՆ-ն հույս ունի, որ Սիրիայի նոր կառավարությունը կկայունացնի երկիրը
-
ԱԺ-ում հունգարական պատվիրակությանն են հյուրընկալել, խոսել «խաղաղության խաչմերուկից»
-
Արդարադատության նախարարը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ
-
Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել, վարորդներից մեկը վիրավոր է
-
Ադրբեջանցի ռազմական հանցագործի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է բանավոր պայմանավորվածությամբ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է