Զինված պայքարի շնորհիվ են քրդերը հնարավորություն ստացել ներկա լինել Թուրքիայի քաղաքական դաշտում

12/05/2025 Քաղաքական

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Քրդական բանվորական կուսակցությունը (հայտնի PKK հավապմամբ) այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել է, որ զինաթափվում է, ինքնալուծարվում է և դադարեցնում է զինված պայքարը։

Թեև թուրքական ու միջազգային մեդիաններն ու գործիչները շտապում են ցնծալ՝ նշելով, որ պատմական իրադարձություն է տեղի ունեցել և ավարտվել է ամենաերկարատև ու արյունալի հակամարտություններից մեկը, ես կառաջարկեի հիշել, որ նմանատիպ հայտարարություններ նախկինում ևս եղել էին, և դեռ հայտնի չէ՝ արդյոք սա կդառնա իրականություն։

Միաժամանակ տեղին է նշել, որ այդ թվում (գլխավորապես) զինված պայքարի շնորհիվ են քրդերը այսօր հնարավորություն ստացալ ներկա լինել Թուրքիայի պաշտոնական քաղաքական դաշտում՝ թեև ունենալով բազմաթիվ սահմանափակումներ և ենթարկվելով բռնաճնշումների։ Այլ բառերով՝ զինված պայքարը քրդերին դարձրել է իրական գործոն։

Իսկ հաշվի առնելով քրդական աշխարհում տեղի ունեցող սոցիալ-մշակութային և քաղաքական զարգացումներն ու առկա միտումները, մեծ կասկածներ կան, որ այսօրվա դադարը իրոք երկարաժամկետ խաղաղության կարող է հանգեցնել։

–00—ՅՄ