Ո՞նց թե չի ընդունում ինձ, ո՞վ է Ռուբինյանին նման իրավունք տվել, եթե ասեին՝ sms ա ստեց, կհասկանայի
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Զարմացած եմ, ո՞նց թե չի ընդունում ինձ, ո՞վ է Ռուբինյանին նման իրավունք տվել, իրենք են նախաձեռնողը, ցանկացած քաղաքացու պիտի ընդունեն։ Պարզվում է, ոչ թե ընդունելությունն է չեղարկվել, այլ չի պատրաստվում ինձ ընդունել, այսինքն, վախենում է, պատասխաններ չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Ղազարյանը ԱԺ-ում հերթագրվել է ընդունելության, մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման՝ քննարկելու Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին վերաբերող հարցեր։
«Սա կամայականություն է, սա պատասխան ունենալու է, այլ բան է, եթե ես նախաձեռնեի իրենք մերժեին, բայց նախաձեռնողը իրենք են։ Այս ամենը պաշտոնական պարտականություններից խուսափել է, կխոսեմ իրավաբանի հետ, որպեսզի հասկանանք սա ինչ է»,- ասաց Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ