Ակնկալում եմ համագործակցություն՝ քաղաքական հարաբերությունները զարգացնելու համար․ Փաշինյանը՝ Մերցին

08/05/2025 Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- X-ի իր էջում գրել է նա։

–00—ՅՄ