Մայիսի 9-ին Մոսկվայում հանդիպումներ կունենամ, ճիշտ չէ նման առիթները բաց թողնելը․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Հաստատում եմ՝ մասնակցելու եմ մայիսի 9-ի՝ Մոսկվայի միջոցառմանը։ Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների և պատգամավորների հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու միջոցառումներին։ Մենք հրապարակային ասել ենք՝ բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք որդեգրել։ Այդ քաղաքականության համաձայն՝ մենք ի հաշիվ այլ հարաբերությունների՝ չենք կառուցելու մի այլ հարաբերություն, այդ տրամաբանության մեջ չի եղել այն, որ մենք այցեր չենք ունենալու ՌԴ։
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում ՌԴ-ում քննարկվելու են նաև այլ հարցեր, և նման հանդիպումները բաց թողնելը ճիշտ չի լինի։ Գրիաֆիկը խիտ է, բայց որ շփումներ կլինեն, ակնհայտ է», – իր խոսքում ընդգծեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։