Հարցը քաղաքապետարանի տիրույթում է. ԿԸՀ-ից պարզաբանել են Գյումրիում ԸԸՀ նիստ չգումարելու հարցը

06/05/2025 12:07 Քաղաքական

Հարցը քաղաքապետարանի տիրույթում է. ԿԸՀ-ից 24News-ի հարցմանն ի պատասխան, նշեցին, թե ինչու «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Կարեն Բադալյանի մանդատից հրաժարվելու դիմումի մասով նիստ չի գումարավել:

«Ապրիլի 21-ին ԿԸՀ ընտրատարածքային հանձնաժողովը դիմում է ստանում քաղաքապետի ստորագրությամբ, որ Կարեն Բադալյանը հրաժարվում է ավագանու մանդատից, ինչի կապակցությանբ 7-օրյա ժամկետում պետք է նիստ գումարվեր և արձանագրվեր»,- ասաց ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը:

Սակայն, ըստ ԿԸՀ-ի, երկու օր անց քաղաքապետի ստորագրությամբ այլ դիմում են ստանում, որ վերոնշյալ անձը հրաժարվել է դիմումից և ցանկանում է պահել ավագանու մանդատը. «Քանի որ հրաժարվելուն զուգահեռ կար նաև մյուս դիմումը փոշմանելու, բնականաբար, Կարեն Բադալյանին չէին կարող մանդատից զրկել: Հիմա Տարածքային ընտրական հանձնաժողովը դիմել է քաղաքապետարան, պարզելու, թե ո՞ր դիմումը հիմք ընդունեն,  սակայն դեռ քաղաքապետարանից չեն արձագանքել»:

ԿԸՀ-ից պարզաբանում են, որ հիմքը պետք է լինի քաղաքապետի ստորագրությունը և հիմա այդ փուլի մեջ են. «Քանի որ երկու դիմումներն էլ 7 օրվա ընթացքում են եղել և չկա հստակություն, թե ո՞ր դիմումը հիմք ընդունեն, դա է պատճառը, որ դեռևս նիստ չի գումարվել»:

Մերի Մանուկյան

–00—ՅՄ