«Մեր քաղաքը» դաշինքից հարցրեք. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ի կողմից մանդատ գողանալու փորձի մասին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որևէ մեկնաբանություն չտվեց ՔՊ-ի կողմից Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Կարեն Բադալյանին «вербовка» անելու մասով:
««Մեր քաղաքը» դաշինքին հարցրեք»,- 24News-ի հարցին ի պատասխան նշեց Ղուկասյանն ու անջատեց հեռախոսը:
Նշենք, որ քիչ առաջ փաստաբան Սոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՔՊ-ն փորձում է Գյումրիում Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքից մանդատ գողանալ։
«Ըստ կարգի` «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի կողմից մանդատից հրաժարվելու դիմումը քաղաքապետի արձանագրությամբ ստանալուց հետո Ընտրատարածքային հանձնաժողովը 7 օրվա ընթացքում պետք է որոշում ընդունի` մանդատը դաշինքի հաջորդ անդամին փոխանցելու համար, ինչը չի արել»,- մատնանշեց Հակոբյանը:
Ըստ փաստաբանի՝ Կարեն Բադալյանի կամքի վրա բռնություն է գործադրվել, փորձում են խեղել քաղաքական պատկերը Գյումրիում:
Մերի Մանուկյան
–00—ՅՄ