Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ արցախցիների իրավունքների պաշտպանության խնդրի արծարծումը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ընթացիկ օրերին մասնակցում է Վիեննայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված կազմակերպված Մարդկային հարթության 2025 թ․ երկրորդ կոնֆերանսին, որը նվիրված է նաև մարդու իրավունքների պաշտպանների մարտահրավերներին։
Ա․ Գրիգորյանը ներկայացնում է 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ենթարկված հայության իրավունքների հասցեագրման և դրանց վերականգնման օրակարգային խնդիրները։ Ելույթի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության խնդրի և Ադրբեջանի կատարած հանցագործությունների բարձրաձայնումը, սակայն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները հավելյալ խոսք են տրամադրել Ա․ Գրիգորյանին՝ դրանով իսկ ի ցույց դնելով Ադրբեջանի ժխտողական քաղաքականության անընդունելի լինելը։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն
–00—ՍՊ