Խորհրդարանում հյուրընկալել են Ղազախստանի դեսպանին, կապերի ընդլայնման հարցն է քննարկվել
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ: Մենք սերտ համագործակցում ենք ղազախ գործընկերների հետ բոլոր ուղղություններով: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ հանդիպմանը:
Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: Երկկողմ կապերի ընդլայնման հարցում դեսպանն ընդգծել է Վաղարշակ Հակոբյանի գործուն դերակատարությունը:
Հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համատեքստում կողմերը կարեւորել են տարբեր մակարդակներում եւ ձեւաչափերով փոխայցերի նշանակությունը:
Ընդգծվել է, որ Ղազախստանում հայկական համայնքն առանցքային նշանակություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում անցկացված Ղազախստանի մշակույթի օրերի նախաձեռնությանը եւ մի շարք այլ ծրագրերի
–00—ՍՊ