ՔՊ-ին կարող եմ միանալ հանուն պետության, իսկ Փաշինյանի իմպիչմենտին չեմ մասնակցելու․ Գեղամ Նազարյան
05/05/2025
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Այն նախաձեռնությունները, որոնց հիմքում կանգնած է Էդգար Ղազարյանը, ես ոչ միայն չեմ միանում դրանց, այլ նաև՝ չեմ քննարկում, անլուրջ մարդկանց անլուրջ առաջարկներին չեմ միանում։ Ասել էի նաև՝ ֆանտազիայի ժանրից՝ եթե ՔՊ-ից անգամ 20 հոգի միանա իմպիչմենտին, ես չեմ միանա, քաղաքական դաշտը պետք է լրջանա։ Այս մասին այսօր ԱԺ-ում 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Չեմ կարող հերքել, որ ՔՊ-ին չեմ միանա։ Կյանքը ցույց է տալիս՝ իրավիճակը այնպես ա փոխվում, որ դու հայտնվում ես էստեղ կամ էնտեղ ահնուն պետության ու ազգի։ Ես գիտեմ, հեսա ասելու են՝ սա նշանակում էր ՔՊ-ից առաջարկ․․․ ոչ մի առաջարկ չկա, ոչ մի քննարկում չկա։», – իր խոսքում նշեց Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ