Ինձ պաշտոնանկել են 2000-ի մայիսի 2-ին, ես կապ չունեմ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի հետ

03/05/2025 Քաղաքական

«ՌԴ և ՀՀ երկրորդ նախագահի ազդեցության որոշ շրջանակներ «Հանրապետություն» կուսակցության դեմ սադրանքները շարունակելու մրցարշավում համացանցում ակտիվորեն տարածում են, թե իբր «Գույք պարտքի դիմաց» գործարքը ես եմ ստորագրել։

Հայրենակիցներ ջան, այդ տեսակետը տգիտության բացառիկ դրսևորում է։ Ինձ պաշտոնանկել են 2000-ի մայիսի 2-ին։ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը ստորագրվել է 2002-ի հուլիսին՝ ինձ ազատելուց 2 տարի հետո։ Ես դրա հետ այնքան կապ ունեմ, ինչքան իմ ազատման պատճառի ծնելիության նվազման: Երեխայի ծնվելուն 9 ամիս է պետք, ես 6 ամիս եմ պաշտոնավարել…

Հ.Գ. Լավ եղեք և հաճելի հանգստյան օրեր ձեզ…»։

Հանրապետություն》կուսակցության նախագահ Արամ Սարգսյան

–00—ՅՄ