Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ Գեղամյան

03/05/2025 Քաղաքական

Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում, գրել է  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Մինչ Հայաստանում թվացյալ հանդարտ միջօրե է, «դրուզ» անունով կրոնական համայնքին պաշտպանելու պատրվակով, առաջիկայում (հնարավոր է` առաջիկա օրերին) Իսրայելը կարող է զավթել ու իրեն բռնակցել Սիրիայի հարավ-արևմտյան հսկայական տարածքներ ու ընդհուպ մոտենալ Դամասկոս մայրաքաղաքին: Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում:

Սա հիշեք, որ առաջիկայում, երբ կապիտուլյանտները քարոզեն առանց բանակ խաղաղություն, միջազգայնորեն ճանաչված սահմաններ և «Կիրանցի ինքնիշխան պատ», այս օրինակն էլ բերեք»,-գրել է նա։

–00—ՅՄ