Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է քան ծաղր ընտրողին, ծաղր ընդդիմությանը

02/05/2025 Քաղաքական

Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ են արել՝ անդադատնալով «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրությանը՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի մասին։

«Տպավորություն ունեմ, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության Facebook-ի օգտահաշիվը կոտրվել է խակերների կողմից և խմբակցության անունից հայտարարություն է տեղադրվել՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին։

Առաջարկում եմ օգտահաշիվը կառավարող գործընկերներին ցուցաբերել զգոնություն, անհրաժեշտության դեպքում հեռացնել «Հայաստան» դաշինիք պատգամավորներին թիրախավորելու և նրանց հեղինակության դեմ արված հայտարարությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդգար Ղազարյանը։

Նարեկ Մալյանն էլ գրել է․

««Կրելու ենք» կարգախոսով ընտրողների քվեն ստացած, բայց այդպես էլ երբեք ոչ մի անգամ չկրած Հայաստան դաշինքը տարածել է հայտարարություն ըստ որի

1. նիկոլին հեռացնելու միակ տարբերակին՝ իմպիչմենտին չորս տարվա ընթացքում այդպես էլ պատրաստ չի: 4 տարվա ընթացքում դաշինքը այդպես էլ չունեցավ նիկոլին փոխարինող թեկնածու:
2. Ընդդիմադիր պատգամավորները իրենց ստորագրությունները փորձում են «թանկով» ծախել առաջ քաշելով ինչ որ պայմանններ:
3. «Նախ փողոց գեներացրեք, հետո մեզ կտրեք մեր կարևոր գործերից» թեզը ծիծաղալու է, որովհետև իմպիչմենտի խոստումով առնվազն 3 անգամ ծանրակշիռ փողոց է գեներացվել ու տապալվել, բայց իմպիչմենտ այդպես էլ չի նախաձեռնվել:

Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է քան ծաղր ընտրողին, ծաղր ընդդիմությանը մինչ այժմ հավատացած ցուցարարին, ծաղր ցույցերի ժամանակ ծեծվող միամիտ մարդկանց, ծաղր ձերբակալվողներին:

Այսպես է ծաղրում ԱԺ պատգամավորների մի ամբողջ խմբակցություն իրենց հավատացողներին ու իրենց հետ հույսեր կապողներին:
Սա կանխատեսելի էր))) հետևաբար սրա հակաքայլերը ևս մտածած էին մեր կողմից:

Մնացածի մասին շուտով կխոսեմ ուղիղ եթերում»։

–00–ԱՀ