«Ապեր, ռումբա, բա ինչա, քշի մեզ էլ հաճելի չի»․ Նիկոլն է գալիս Վանաձոր, աղմուկ-աղաղակ

02/05/2025 Քաղաքական

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը գրում է․ «Նիկոլը այսօր գալիս է Վանաձոր։ Հեչել, թե չի գալիս, բայց էտ ինչ աղմուկ ու աղաղակ են բարձրարցրել պարեկները։ Հարակից շենքերի բնակիչները սարսափած նայում էին։ Էրեխեքիս դպրոց էի տանում, 6-րդ դպրոցի մոտ կայանեցի, որ էրեխեքս իջնեն մեքենայից, 7-8 պարեկի մեքնեա աղմուկով հրահանգում են, թե մեքենադ հանի, ասում եմ հա մեկ վարկյան էրեխեքս իջնեն մեքենայից ու շարժվում եմ։

Պարեկներցից մեկին հարցնում եմ, ասում եմ Նիկոլնա գալիս, ասումա հա, ասում եմ բա էնպես աղմուկ եք հանել, էնպիսի օպերացիա եք իրականացնում ինձ թվաց ռումբա տեղադրված այ ձեր տունը շինվի, պարեկներից մեկը ասեց.

-ապեր ռումբա բա ինչա, քշի մեզ էլ չի հաճելի։

Վեջերս լսած ամենաազնիվ խոսքն էր։

Ռումբա, բա ինչա….»։

–00—ՅՄ