Գեղամ Ստեփանյանը Ավստրալիայում խոսել է Արցախի հայության ներկա վիճակի և մարտահրավերների մասին

01/05/2025 Քաղաքական

Ավստրալիա կատարած այցի շրջանակներում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ այցելել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարան և հանդիպել Ավստրալիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներ Հյու Մակ Դերմոտին և Թիմ Ջեյմսին։

Հանդիպման առանցքում Արցախի ժողովրդի իրավունքներն էին՝ միջազգային հումանիտար աջակցություն, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակում, արցախցիների հավաքական վերադարձ և պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանություն։

Այցի ընթացքում նա նաև այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի թեմի առաջնորդարան, որտեղ կայացած հանդիմանը ներկայացրել է Արցախի հայության ներկա վիճակը, նրանց առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծումների տեսլականը։

ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարանում և Համազգային միության ներքո գործող «Արշակ և Սոֆի Գոլստըն» վարժարանում առիթ է ունեցել շփվելու կրթօջախների ուսուցիչների և սաների հետ, ծանոթանալու հայապահպանության ուղղությամբ կատարվող հսկայան աշխատանքին։

Ամփոփելով Ավստրալիա կատարած այցը՝ Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանին, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Միքայել Քոլոքոսյանին, ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեին, Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցությանն ու ավտրալահայ համայնքի բոլոր կազմակերպություններին՝ ջերմ ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար։

–00—ՅՄ