ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել ՀՀ տնտեսության անխուսափելի կորուստները

01/05/2025 Քաղաքական

Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները՝ հանրապետության ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները», – ասել է Աղասանդյանը։

Նա հավելել է, որ ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումների ժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը բացատրում է նորմերի անհամատեղելիությամբ, և Երևանը հասկանում է ինչպես ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները, այնպես էլ դուրս գալու հետևանքները։

–00—ՅՄ