Վահրամ Դումանյանն ազատվել է պաշտոնից

30/04/2025 Քաղաքական

Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.

Վահրամ Դումանյանին 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

–00—ՅՄ