«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները կարող է ՀՀ-ին մեծ օգուտ բերել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Չինաստանի Ռենմին համալսարանի պրոֆեսոր Ժենգ Յունտիանի կարծիքով՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները կարող են միավորվել և Հայաստանին օգուտ բերել տարբեր ուղղություններով։
Չինացի պրոֆեսորը նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ ընդգծելով, որ փոփոխվող աշխարհակարգի ֆոնին Հայաստանը և Չինաստանը պետք է համախմբեն իրենց ուժերը՝ զարգացնելու և խորացնելու համագործակցությունը։
Գնահատելով Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակը և տարբեր ոլորտներում հայ-չինական գործընկերության զարգացման հեռանկարները՝ զրուցակիցը նշել է, որ վերջին տարիներին, ուսումնասիրելով Հարավային Կովկասի հիմնահարցերը, նկատել է, որ 2013 թվականին չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երևան գալուց ի վեր՝ Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի են ամրապնդվել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ