Հարավային Կովկասի երկրները մոտիվացված են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Կավելաշվիլի

29/04/2025 Քաղաքական

Հարավային Կովկասի երկրները մոբիլիզացված և մոտիվացված են տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայուն զարգացման հաստատման համար:

Այդ մասին Հայաստան կատարած պաշտոնական այցի ավարտից հետո լրագրողներին ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։

«Մինչ այդ ես եղել եմ Ադրբեջանում, և այնտեղ նման մթնոլորտ է տիրում։ Բոլոր երեք երկրների առաջնորդները գրեթե միակարծիք են, որ մեզ կայունություն, խաղաղություն և տնտեսական զարգացում է պետք։ Քաղաքական կայունությանը հաջորդում են էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի հարցերը։ Ես հավատում եմ, որ այս գործընթացը դրական ավարտ կունենա»,- նշել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։

–00—ՍՊ