Բերման են ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը և նրա օգնականը․ ընթանում է խուզարկություն
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում իրավապահ մարմինները գործողություններ են կատարում․ ընթանում է խուզարկություն: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ըստ մամուլի տեղեկությունների բերման է ենթարկվել նույն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը և նրա օգնականը։
Դատական դեպարտամենտից 24News-ին փոխանցեցին, որ տեղեկությունը ճշտում են, այս պահին մեկնաբանություն չունեն։
Գաբրիելյանի նախագահությամբ ընթացող նիստը ընդմիջվել է, այնուհետև նրան ու օգնականին գետնին տապալելով բերման են ենթարկել։ ԱԱԾ-ից ևս այս պահին որևէ տեղեկություն չփոխանցեցին։
24News-ի տեղեկությունների համաձայն խոսքը վերաբերում է ենթադրյալ կաշառքի գործին։
Մերի Մանուկյան
–00–ԱՀ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից
-
Մեքենաներից «սիգնալ» են տալիս, երբ անցնում է Նիկոլ Փաշինյանի «վարչապետական ավտոբուսը»
-
Հայտնի են ըմբշամարտի ԱԱ հունահռոմեականների առաջին մրցակիցները
-
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետևել է «Ռուբեժ-2025» հրամանատարաշտաբային զորավարժություններին
-
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությունը այցելել է ԵՄ առաքելության գրասենյակ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է