Արայիկ Հարությունյանն ասաց՝ եթե ինքը հանդիպի ինձ, Փաշինյանն իրեն կուտի․ Ռոբերտ Քոչարյան

28/04/2025 Քաղաքական

Արայիկ Հարությունյանն ասաց՝ եթե ինքը հանդիպի ինձ, Փաշինյանն իրեն կուտի, այսքանը բառացի ինձ փոխանցեց Բակո Սահակյանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի, այդ պատերազմում պարտության պատճառների մասին։

«Երկու շաբաթ եղել եմ Ղարաբաղում, և ասեմ, իմ գնալուց հետո, ուղղակի երկրորդ-երրորդ օրը ես դիմում էի և՛ Բակո Սահակյանի, և՛ Արկադի Ղուկասյանին՝ հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ։ Իմ հիմնական մեսիջը հետևյալն էր՝ անել ամեն ինչ՝ պատերազմը կանգնեցնելու համար, պատերազմի ամեն օրը բերելու ավելի մեծ պրոբլեմների, որովհետև պատրաստ չենք։ Այս ձևով, փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալու»,- ասել է Քոչարյանը: