Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահի հետ

28/04/2025 Քաղաքական

Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ:

ՀՀ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված գրքում։ Այնուհետև ԷՀ խորհրդարանի նախագահի անունից տրվել է աշխատանքային ճաշ:

–00–ԱՀ