Երևանի և Բաքվի խնդիրները կվերանան քաղաքական և առևտրային հարաբերությունների կարգավորմամբ․ Փեզեշքիան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Իրանն ինտենսիվորեն միջանցք է կառուցում Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար, որպեսզի օգնի Բաքվի հետ Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները կվերանան նրանց միջև քաղաքական և առևտրային հարաբերությունների կարգավորմամբ՝ հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները, հայտարարել Է Իրանի նախագահը ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
Տարածքային խնդիրներից մեկն օգնում է լուծել Թեհրանը՝ ճանապարհ կառուցելով դեպի Նախիջևան, նշել է նա։
Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, Փեզեշքիանը վստահ է, որ խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ «մենք դուրս ենք գալիս մեր իրավունքների սահմաններից»:
Ըստ այդմ, կարևոր է պետությունների իրավունքների, շահերի և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։
–00—ՅՄ