ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը վաղուց հասունացել է, Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի․ Ալիև

25/04/2025 Քաղաքական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը լիովին ձախողվել է անցյալում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները՝ նշելով, թե Հայաստանը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը «ռազմական և քաղաքական միջոցներով լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ դրանով իսկ ապահովելով Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հաստատումը Հարավային Կովկասում»։

–00—ՅՄ