Ցավոք, Նիկոլին անգամ Սաակաշվիլու ու Զելենսկու նման գտածոների հետ համեմատելն է անլուրջ․ Ֆարմանյան

24/04/2025 Քաղաքական

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․

«Նիկոլին առավել հաճախ համեմատում են Սաակաշվիլու կամ Զելենսկու հետ: Ես միշտ պնդում եմ, որ դա սխալ է: Ոչ միայն, բայց նաև այս պատճառով:

Սեփական փողկապն ուղիղ եթերում կերած Սաակաշվիլին 2008 թ. պատերազմի ավարտին, այդուհանդերձ չստորագրեց որևէ փաստաթուղթ, որով Վրաստանը Աբխազիան ու Հրվ. Օսիան պաշտոնապես կճանաչեր գոնե «վիճելի»: Չնայած սեփական արկածախնդրության արդյունքում ստեղծված աղետալի իրավիճակին՝ ռուսական տանկերը Թբիլիսի էին մտնում, ու Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի ահռելի ճնշմանը:

Մեկ այլ ազգակործան պոպուլիստ՝ Զելենսկին ևս, չնայած կրկին սեփական արկածախնդրության արդյունքում իր ղեկավարած պետության փաստացի փլուզմանը, ամեն առիթով դեռ պնդում է, որ չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որով Ղրիմն ու այլ տարածքները Ուկրաինայի անունից պաշտոնապես կճանաչի Ռուսաստանի կազմում:

Ցավոք, Նիկոլին անգամ Սաակաշվիլու ու Զելենսկու նման գտածոների հետ համեմատելն է անլուրջ»:

–00—ՍՊ