Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Պիեր Պոլիևղ

24/04/2025 Քաղաքական

Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար Պիեր Պոլիևղը աշխարհի համար ամոթալի է համարել ավելի քան 1 դար անց Հայոց ցեղասպանությունից դասեր չքաղելը՝ հիշեցնելով Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պիեր Պոլիևղը Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել:

«Այսօր մենք կանգ ենք առնում՝ ոգեկոչելու Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցը: Խոր վշտով հիշում ենք 1.5 մլն անմեղ հայերին, որոնց 1915 թվականին Օսմանյան իշխանությունները համակարգված կերպով դուրս են արել իրենց տներից և սպանել: Չնայած աշխարհն այն ժամանակ ուշադրություն չդարձրեց նախազգուշացումներին, սակայն մենք այժմ գիտենք, որ Օսմանյան կայսրությունը հայ ժողովրդի էթնիկ զտումների և բնաջնջման համար միտումնավոր արշավ էր սկսել: Սակայն ամոթալի է, որ ավելի քան մեկ դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանության ցավալի դասերից։ Այսօր հայ ժողովուրդը շարունակում է տառապել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան 100 հազար հայ՝ այդ թվում կանայք, երեխաներ և ծերեր, թիրախավորվել և տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից»,–ընդգծել է Պիեր Պոլիևղը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։