Հիմա էլ հայն ու հայկականությունը շարունակում են մնալ թուրք-ադրբեջանական քաղաքականության թիրախը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․
«110 տարի առաջ տեղիունեցած Հայոց Ցեղասպանությունը մեր պատմության ամենաողբերգական էջն է, որի նկատմամբ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ ծնեցին։ Մեկ դար անց, մեր հայրենիքի մեկ այլ հատվածում՝ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը ցեղասպանության հերթական դրսևորումն է։ Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ հիմա, հայն ու հայկականությունը շարունակում են մնալ թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության թիրախը։
Միևնույն ժամանակ, անընդունելի է տարածաշրջանային խաղաղության հաստատման ճանապարհին քննարկման առարկա դարձնել Մեծ Եղեռնի իրադարձությունները, այդպիսով փորձ անելով ուրանալու հայ ժողովրդի
պատմությունը։ Հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ոճիրը ունի բացառապես ավելի խիստ դատապարտման կարիք՝ հետագա ոճրագործությունների հավանականությունը նվազեցնելու նպատակով։
Վստահ ենք, հայ ժողովուրդը վերագտնելու է իր միասնական ուժը և նվիրումը՝ իր հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու համար։
Հավերժ փառք նահատակներին»։
–00—ՍՊ