Պարտավորություն է վերականգնել պատմական ճշմարտությունը. Հունաստանի նախագահը՝ Ցեղասպանության մասին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ․
«Հայոց ցեղասպանության այսօրվա տխուր 110-րդ տարելիցին մենք հիշում և հարգում ենք մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Թե՛ այս մարդկանց հիշողության, և թե՛ մեր մարդկային խղճի առջև ազգային գերագույն պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև մշտապես զգոն լինել կանխելու համար ապագայում նման ահավոր հանցագործությունները, որոնցից, ինչպես հայերը, տուժել է նաև hունական աշխարհը, ինչպես նաև ցանկացած արարք, որը գործով կամ խոսքով դրդում է խտրականություն, անհանդուրժողականություն և բռնություն։
Մարդկության միակ ճանապարհը ոչ այլ ինչ է, քան խաղաղության, համակեցության և արդարության ճանապարհը»-, ասել է նա
–00—ՍՊ