Հայաստանում Չինաստանի դեսպանը թուրքական ԶԼՄ-ներին հարցազրույց չի տվել, հերքում են

23/04/2025 Քաղաքական

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին, և վերջին ժամանակահատվածում այդ թեմայով տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Չինաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականությունը հետևողական է և հստակ՝ մենք աջակցում ենք հայկական կողմի ջանքերին՝ ուղղված ազգային անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանմանը։ Չինաստանը պատրաստ է շարունակել խորացնել բարեկամական և համագործակցային հարաբերությունները Հայաստանի հետ, համատեղ առաջ մղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ իրականացումը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ դեսպանը թուրքական Turkiye Gazetesi-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Չինաստանը պատրաստվում է բացել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նոր գլուխ՝ Հայաստանի մասնակցությամբ։ 

–00—ՍՊ