«Հոֆենհայմ»-ը պարտվեց առանց Ադամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

․

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Հերտա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բեռլինի «Հերտա»-ն կարողացավ երեք անգամ գրավել «Հոֆենհայմ»-ի դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Հոֆենհայմ»-«Հերտա» 0:3:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը հայտավորված չէր «Հոֆենհայմ»-ի կազմում, քանի որ դեռևս վերականգնվում է վնասվածքից:

Այս պարտությունից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 9-րդն է 35 միավորով, իսկ «Հերտա»-ն` 11-րդ (31 միավոր):

Հաջորդիվ «Հոֆենհայմ»ը կմրցի «Պադերբորն»-ի հետ: