Իսպանիայի լողափերում զբոսաշրջիկներին կորոնավիրուսից պաշտպանելու տարբերակ են գտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News  

լողափեր

Իսպանիայում զբոսաշրջիկներին կորոնավիրուսով վարակվելուց արհեստական ինտելեկտի օգնությամբ պաշտպանելու տարբերակ են գտել։ Այս մասին գրել է NTV-ն։

Ֆուենխիրոլա քաղաքի ծովափերից մեկում հատուկ սարք է տեղադրվել, որն զգուշացնում է սոցիալական հեռավորության մասին։

Լապտերային սյուների վրա սքաներներ են ամրացվել, որոնք հետևում են լողափում հանգստացողների քանակին, այնուհետև հեռախոսային հավելվածի միջոցով մարդկանց տեղեկացնում են այդ շրջանի առավել շատ ծանրաբեռնված հատվածների մասին։

Ինտերակտիվ քարտեզը կաշխատի լուսացույցի համակարգով․ կանաչը կնշանակի համար գոտի, նարնջագույնը՝ լողափում 75 տոկոսով ծանրաբեռնվածության մասին, կարմիրը՝ հանգստի համար տեղ չկա։

Մարդկանց առավել ճշգրիտ հաշվարկի համար ծրագիրը լողափը սարքերի միջև վիրտուալ քառակուսների է բաժանում։ Այսպիսով սարքերը կարողանում են վերահսկել տարածք մուտք գործած և դուրս եկած զբոսաշրջիկների քանակը։