Բախվել են УАЗ 63 232-ն ու Opel-ը՝ տապալելով գազախողովակի 10-ից ավելի հենասյուներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News  

․

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, ժամը 18:00-ի սահմաններում Երևան–Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են УАЗ 63232 մակնիշի 500 AA 15 համարանիշի և Opel մակնիշի 36 MՍ 511 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ նախնական տեղեկություններով վթարի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքի վայր ժամանած Արտաշատի և Մասիսի հրվանդանոցների բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց գնալուց, հայտնելով, որ իրենք վթարի հետևանքով վնասվածքներ չեն ստացել:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել գազատար խողովակների 10-ից ավելի հենասյուներ, տապալել դրանք և հայտնվել դաշտում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ տապալված հենասյուները կարգի բերելու ուղղությամբ: