ՊԲ հանձնաժողովը մեթոդական օգնության ցուցաբերման նպատակով այցելել է զորամասեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

ահպն

ՊԲ վարչության համապատասխան բաժինների ու ծառայությունների սպաներից կազմված հանձնաժողովը, վերահսկողության և մեթոդական օգնության ցուցաբերման նպատակով, մայիսի 13-ին այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:

Առաջադրված խնդիրների շրջանակներում հանձնաժողովի անդամների կողմից վերահսկվել ու մեթոդական օգնություն է ցուցաբերվել մարտական պատրաստության միջոցառումների պլանավորման, մարտական կիրառման փաստաթղթերի ճշգրիտ վարման, զորահավաքային պատրաստության տվյալների ճշտման, պարապմունքների անցկացման, ինժեներական, հակահրդեհային և զինծառայությանն առնչվող մյուս բնագավառներում իրականացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերի վերաբերյալ:

Հավելենք, որ վերահսկողության և մեթոդական օգնության ցուցաբերման ծրագրով նախատեսված միջոցառումներ են իրականացվել նաև ՊԲ մի շարք այլ զորամասերում, որոնց վերջնական նպատակը շարունակում է մնալ նույնը` մեկ աստիճանով բարձրացնել զինծառայողների մարտունակությունն ու մասնագիտական պատրաստությունը, որպեսզի ունենանք ժամանակի պահանջներին համապատասխանող, առաջադրված մարտական խնդիրները կատարելուն մշտապես պատրաստ ու մարտունակ ստորաբաժանումներ: