«BMW» դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայ ձորակում. հոսպիտալացվածներն աներ ու փեսա են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

վթար

Մայիսի 14-ին ավտովթար է տեեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմանում «BMW» մակնիշի 36 ԼF 718 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 60-ամյա Արսեն Բ.-ն դեռևս անհայտ հանգամանքներում Ալագյազ-Գեղարուտ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել ձորակում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Արսեն Բ.-ն և նրա ուղևոր, 40-ամյա Հովհաննես Մ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց տեղափոխվածները աներ ու փեսա են։ 

1
1