Պատժի կրումից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է և կալանավորվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News 

հասարակական

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 13-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Հալաբյան փողոցում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Աշոտ Ա.-ն, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատմանը հանցակցելը) 2-րդ և 3-րդ մասերի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Խափանման միջոցը՝ կալանք: