Արսեն Թորոսյանը մեկուսացված է. նախարարությունում 2 օր առաջ վարակման դեպքեր են հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

արսեն

Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր կան։ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել է լուրը։

Ըստ խոսնակի՝ նախարարությունում 2 օր առաջ հաստատվել են վարակման դեպքեր, նրանց շփման շրջանակը պարզված է, ընթանում են համաճարակաբանական գործողություններ: Եվ քանի որ նախարարությունում կան հաստատված դեպքեր, նախարար Արսեն Թորոսյանը ևս ինքնամեկուսացվել է։

Նշենք, որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք, մահացել է 81-ամյա տղամարդ, վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածներինը՝ 49: