Նոր Արեշում գիշերը «Opel Astra» է այրվել, դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

աինն

Մայիսի 14-ին՝ ժամը 01:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի թիվ 72 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։



Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։



Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։09-ին, մարվել՝ 02։17-ին։ Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարսևան Օ․) ամբողջությամբ։