«Կամք»-ի ներկայացուցիչներից մի քանիսը վարչական ձերբակալման են ենթարկվել․ Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News  

Ռուբեն Մելիքյան

«Կամք»-ի մի քանի ներկայացուցիչներ, որոնք բողոքում էին իրենց համախոհին ապօրինի ձերբակալելու դեմ, վարչական ձերբակալման են ենթարկվել՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Արտակարգ դրության ռեժիմն ունի գրեթե 0 արդյունավետություն. այն պահպանվում է առավելապես ընդդիմախոսներին ճնշելու նպատակով։ Ոստիկանության Էրեբունու բաժնում եմ՝ տրամադրելու իրավաբանական օգնություն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահագն Չախալյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ–ի աշխատակազմից արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության բաժին։