Հատուկ նշանակության ստորաբաժանումները գիշերային վարժանքներ են իրականացրել

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News  

․

Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով մայիսի 12-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունք՝ գիշերային պայմաններում:

Մշակվել և իրականացվել են խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական ունակություններն ու փոխգործակցության կազմակերպումը: