Հայաստանի ՀՆԱ-ն 2020-ին կնվազի 3.5 տոկոսով․ ՎԶԵԲ կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ՎԶԵԲ

Ըստ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսման (ՎԶԵԲ) Հայաստանի ՀՆԱ-ն 2020 թվականին 3,5 տոկոսի չափով անկում կարձանագրի։

ՎԶԵԲ-ի կ տվյալների համաձայն՝  գնանկումային ճնշումներով և ներքին պահանջարկը պահպանելու ձգտումով պայմանավորված Կենտրոնական բանկը երկու անգամ անընդմեջ մինչև  5 տոկոս իջեցրել է  վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը 2010 թ․-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։

ՎԶԵԲ-ը կանխատեսել է, որ 2020 թ․ Հայաստանի տնտեսությունը կկրճատվի 3,5 տոկոսով,  2021 թ․ կվերականգնվի 5,5 տոկոսով։