Մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 7-ական, բնակարանային գողության՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման, ապօրինի ծառահատման, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելու և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, կողոպուտի, բնակարանային գողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: