Քվեարկությամբ ձևավորվել և հաստատվել է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

ոաակ

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը տեղի ունեցած նիստի ընթացքում  քվեարկությամբ ձևավորել  է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմը։

Հանձնաժողովում ընդգրկված են 13 փորձառու մասնագետներ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից, ինչպես նաև գործատուներից։

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշումներ է կայացնում  բուհերի և քոլեջների հավատարմագրման մասին՝ հիմնվելով այդ ուսումնական հաստատություններում արտաքին գնահատում իրականացրած փորձագետների զեկույցի և ուսումնական հաստատության՝ փորձագետների մատնանշած թերությունների վերացման  ծրագրի վրա։

Հավատարմագրման հանձնաժողովի անդամներն են՝

Աշոտ Սաղյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ,

Միքայել Նարիմանյան,  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ,

Աննա Երզինկյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ԵԹԿՊԻ Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան,

Սուսաննա Կարախանյան, հասարակական գիտությունների թեկնածու, Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) նախագահ,

Անդրեաս Մելիքյան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԱԱՀ բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի պրոբլեմային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Բուսաբուծության և  հողագիտության ամբիոնի պրոֆեսոր,

Գեղամ Կարոյան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԱՊՀ  Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ,

Լուիզա Միլիտոսյան,  մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,

Արևիկ Օհանյան, Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական ինկուբատորի  տնօրեն, Կառավարման ամբիոնի դասախոս

Գագիկ Քթրյան,   ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ,

Վահագն Գրիգորյան,  տնտեսագիտության թեկնածու, ՀՀ կենտրոնական բանկի  Դրամավարկային քաղաքականության վարչության պետ,

Հակոբ Հովհաննիսյան, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս, Երևանի QSI Միջազգային դպրոցի  ՏՏ պատասխանատու,

Տիգրան Խաչատրյան, Ոստիկանության կրթահամալիրի  Կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ,

Աշոտ Սահրադյան,  Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ։