ՀՀ-ն գրանցել է ցուցանիշ, որ «Freedom House»-ի պատմության ընթացքում ոչ մի երկիր չէր գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

զեկ

ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Freedom House»-ի՝ անցումային ժողովրդավարության երկրների զեկույցին:

«Երևանում ԱՄՆ դեսպանատունը ուրախությամբ արձանագրում է, որ, ըստ «Freedom House»-ի՝ անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի, Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։

USAID Armenia-ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»,ժնշված է հայտարարությունում: