Սպանվածների մասով «Մարտի մեկի» գործում առաջընթաց կա, շուտով կլսենք․ Սեդա Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News 

Սպանվածների մասով «Մարտի մեկի» գործում առաջընթաց կա, որի մասին շուտով ՀՔԾ-ն կհայտնի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է գործով տուժող կողմի ներկայացուցիչների փաստաբան, նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։

Փաստաբանի խոսքով՝ Հայաստանի ու Արցախի չորս նախկին վարչապետերի (Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան, Կարեն Կարապետյան, Անուշավան Դանիելյան) միջնորդության հարցում ամեն ինչ պարզ է, որովհետև ավելի վաղ Վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ անձնական երաշխավորություններն ի զորու չեն կանխելու Քոչարյանի վարքը։

Սաֆարյանը շարունակում է պնդել, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելով, կխոչընդոտի արդարադատության իրականացմանը՝ չբացառելով նաև նրա հնարավոր փախուստի հանգամանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։