«Թեղուտի» պոչամբարի զեկույցն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

թեղուտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծվում է 16 հոգանոց աշխատանքային խումբ: Վարչապետի որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. «Թեղուտ Մայնինգ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.

2) երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»: