Հայրենական պատերազմի վետերանները հայրենասիրության կենդանի դասագիրք են. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

նախագահ

Հաղթանակի և խաղաղության տոնի օրը նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահը պատերազմի մասնակից հայուհուն շնորհավորել է Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ և հղել իր ջերմ բարեմաղթանքները:

Նախագահ Սարգսյանը մեծապես արժևորել է մեր ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, նշելով, որ հաղթանակը ձեռք է բերվել Խորհրդային Միության ժողովուրդների միասնական ջանքերով: Նախագահն ասել է, որ Հայրենական պատերազմի վետերանները հայրենասիրության կենդանի դասագիրք են այսօրվա և վաղվա սերունդների համար:

Հանրապետության նախագահը մարտի 18-ին ևս հեռախոսազրույց էր ունեցել Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ՝ շնորհավորելով նրա ծննդյան 100-ամյակը: