Սերժ Սարգսյանը զանգահարել է Արցախի նախագահին, շնորհավորել եռատոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

սերժ

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան եւ ի դեմս նրա՝ իր բոլոր մարտական ընկերներին, Մեծ հայրենականի վետերաններին և ամբողջ արցախահայությանը մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից:

Նախագահ Սարգսյանը Արցախին մաղթել է հարատեւ խաղաղություն, իսկ նրա քաջարի ու պատվախնդիր զավակներին՝ բարօրություն եւ արժանավայել կյանք իրենց նախնիների ազատագրված սրբազան հողի վրա: